ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօրվա հեռախոսազրույցում չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի գները` ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, թե էլեկտրաէներգիայի գները «ներհայաստանյան հարց է, որը անխոս չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»: Պեսկովը պարզաբանել է, որ հեռախոսազրույցում շեշտադրումն արվել է երկկողմ հարաբերությունների վրա, կարծիքներ են փոխանակվել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների զարգացման շուրջ: